Լրահոս

20.06.2014 10:43


ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոր ղեկավար ունի

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոր ղեկավար ունի

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության նոր ղեկավար է ընտրվել Քևին Մաքքարթնին (Կալիֆոռնիա նահանգից)։ Այս մասին նախօրեին հայտնել է Կոնգրեսի աշխատակազմը։ Նա ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ղեկավարի տեղակալն էր։

49-ամյա Մաքքարթնիի միակ մրցակիցը Ռաուլ Լաբրադորն էր (նահանգ Այդահո)։ Երբ մեծամասնության ներկայիս ղեկավար Էրիկ Քանթորը վայր դնի լիազորություններն այս տարվա հուլիսին, Մաքքարթնին կգլխավորի «հին կուսակցությունը» և կդառնա ԱՄՆ կոնգրեսի երկրորդ մարդը պալատի խոսնակ Ջոն Բեյներից հետո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը