Կարծիք

24.06.2014 10:59


Արմինե Ամիրյան. «Ազատենք մեր երկիրը կարենավագյաններից և նրանց շեֆից»

Արմինե Ամիրյան. «Ազատենք մեր երկիրը կարենավագյաններից և նրանց շեֆից»

Ամեն իշխանություն ունենում է իր խամաճիկներին և պնակալեզներին, ովքեր միշտ իրենց շեֆերի փոխարեն պատասխանում են նրա հասցեին հնչած քննադատություններին:
Սերժ Սարգսյան քաղաքական գործիչը ունի մի յուրահատկություն` նա կուլիսային գործիչ է, նա միշտ խուսափում է հրապարակային շփումներից, քննարկումներից: Միշտ խուսափում է բացահայտ պատասխանել իրեն քննադատողներին: Իսկ իր քննադատներից պաշտպանվելու ու նրանց պատասխանելու համար Սերժ Սարգսյանն ունի անձնական խամաճիկների մի կույտ` Արման Բաբաջանյան, Դավիթ Շահնազարյան, Արամ Զավենի Սարգսյան, Գեղամյան և այլ մանր-մունր մարդիկ, այդ թվում նար ՀՀԿ-ի «հավերժ երիտասարդ» Փուչիկ Կարենը (իսկ քանի որ Եվրասիական միություն ենք մտնում` Շարիկ Կարենը):
Սերժ Սարգսյանն այնքան քաղաքական քաշ ո համարձակություն չունի, որպեսզի անձամբ պատասխանի Քոչարյանին, այդ իսկ պատճառով նա խաղի մեջ գցեց Շարիկ Կարենին: Բայց վստահ եղեք` հենց որ Սերժ Սարգսյանին հեռացնենք իշխանությունից (իսկ այդ բաղձալի օրը հաստատ սարերի ետևում չէ), ապա մենք բոլորս պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանին Շարիկ Կարենից: Մի զարմացեք, հաստատ այդպես է լինելու: Բայց անկախ դրանից, մենք պետք է միավորվենք և ազատենք մեր երկիրը Շարիկից, նրա նմաններից ու իրենց շեֆից:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը