Լրահոս

24.06.2014 12:05


Արցախի ԱԳ նախարարն եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակությանը

Արցախի ԱԳ նախարարն եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նախօրեին ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք» եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակության անդամներ Միգել Մարտինեզ Թոմիին, Էվա Բիդանիա Իբարգուտխիին և Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային, որոնք գտնվում են Արցախում ճանաչողական այցով։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կարեն Միրզոյանն կարևորել է Արցախի քաղաքական ուժերի և «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հաստատումն ու զարգացումը և կարծիք հայտնել, որ այն կրելու է փոխշահավետ բնույթ։ Արտաքին գործերի նախարարը և պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել այդ համագործակցության ձևերի և մեխանիզմների շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը