Լրահոս

25.06.2014 15:30


Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Մովսես գյուղը

Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Մովսես գյուղը

Ադրբեջանական զինված ուժերը հունիսի 25-ին գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է գյուղապետ Արարատ Ավալյանը, հակառակորդի գնդակները հասել են մինչև գյուղապետարանի շենք, դպրոց, եկեղեցի: Նրա խոսքով, գնդակոծությունը տևական չէր, զոհեր ու տուժածներ, բարեբախտաբար, չկան:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը