Կարծիք

27.06.2014 16:15


««Донос»-ների փոխարեն սկսել են օգտագործել հայտարարություններ տարածելու մեխանիզմը»

««Донос»-ների փոխարեն սկսել են օգտագործել հայտարարություններ տարածելու մեխանիզմը»

Մենք վերադառնում ենք սովետի 30-ական թվականների՞ն, երբ վերևից հրահանգով իրար դեմ նյութեր էին գրում։

Երկար տարիներ է, ինչ մի քանի լրատվա-վերլուծական կայքեր գրում են այն մասին, որ գործող ռեժիմը յուրահատուկ նեոբոլշևիկյան ռեժիմ է, որն ուղղակի որոշակի կոսմետիկ մոդերնիզացիայի է ենթարկվել և հարմարեցվել 21-րդ դարի պահանջներին, սակայն բովանդակությունը դրանից չի փոխվել: Բոլշևիկյան ռեժիմին հատկապես 1930-ական թվականներին բնորոշ է եղել մարդկանց ստիպել սրա-նրա վրա «донос» գրել և գործ տալ, զրպարտել միամյանց և այլն: Իշխանություններն այդ «донос»-ների միջոցով լուծում էին իրենց խնդիրները` մաքրում կուսակցության շարքերը, պատժում ինչ-որ մեկին և այլն:
21-րդ դարի հայկական նեոբոլշևիկյան ռեժիմը «донос»-ների փոխարեն սկսել է օգտագործել հայտարարություններ տարածելու մեխանիզմը: Նկատեք, հենց Քոչարյանը խոսում է, Բաղրամյան 26-ը հրահանգ է տալիս, և իր վերահսկողության տակ աշխատող կառույցները սկսում են իրար հերթ չտալով պատասխանել Քոչարյանին:
Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հայտարությունների տեքստը նույն տեղն է գրվում, և շատ դեպքերում այդ մարդիկ կամ կառույցները, ում անունից հայտարարություններ են տարածվում, հետո են իմանում դրանց գոյության մասին:
Սակայն, իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ բոլշևիկյան ռեժիմը նույնիսկ սովետի պես հզոր երկրում իր վերջն ունեցավ, իսկ մեր տիպի երկրում, որը դեռ անցումային փուլում է, նեոբոլշևիզմն ուղղակի դատապարտված է, և վաղ թե ուշ այն նույնպես պարտություն է կրելու:

Տիգրան Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը