Լրահոս

30.06.2014 10:08


Երևանում օձեր են հայտնաբերվել, այդ թվում ՝ գյուրզա

Երևանում  օձեր են հայտնաբերվել, այդ թվում ՝ գյուրզա

Հունիսի 30-ին՝ ժամը 00.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 29-ին՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը