Լրահոս

30.06.2014 12:15


Սլավյանսկի եկեղեցին հրետակոծել են կիրակնօրյա պատարագի ժամանակ

Սլավյանսկի եկեղեցին հրետակոծել են կիրակնօրյա պատարագի ժամանակ

Կիրակնօրյա պատարագի ընթացքում ուկրաինական զորքերը կրակահերթ են բացել Սլավյանսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու վրա։ Այս մասին հաղորդվում է Գորլովկայի և Սլավյանսկի թեմերի պաշտոնական կայքում:

«Կրակահերթը մեկնարկել է առավոտյան տասից՝ պատարագի ժամանակ: Մարդիկ երգում էին «Հայր մեր»–ը, երբ լսվեցին առաջին կրակոցները Կարաչուն սարից», - մեջբերվում են եկեղեցու սպասավոր Նիկոլայ Ֆոմենկոյի խոսքերը: Եկեղեցու տարածքում մոտ հազար մարդ էր գտնվում: Նշվում է, որ կրակահերթը մոտ կես ժամ է տևել: Եկեղեցու տարածքում ոչ ոք չի տուժել: Բացի այդ, նույն ժամանակ կրակահերթի է ենթարկվել Արտյոմ միկրոշրջանը և քաղաքի կենտրոնական շուկան, որի հետևանքով կին է զոհվել:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը