Լրահոս

30.06.2014 13:10


Բելգիայի երկաթուղին կաթվածահար է. երկրում գործադուլ է

Բելգիայի երկաթուղին կաթվածահար է. երկրում գործադուլ է

Բելգիայի երկաթուղու աշխատանքն առավոտյան կաթվածահար է եղել համընդհանուր գործադուլի պատճառով։ Կանգնեցվել է միջազգային գերարագ «Թալիս» և «Եվրոսթար» գնացքների ընթացքը, որոնք կապում են Բրյուսելը Փարիզի, Ամստերդամի և Լոնդոնի հետ։ Ավելի քան հազար գնացքներից ընդամենը 48–ն է գործում։ Այս մասին հայտնել է Բելգիայի երկաթուղային արհմիությունը։

Գործադուլի պատճառ է դարձել աշխատակիցների անհամաձայնությունը դրա վերակառուցման ծրագրերի հարցում և յուրաքանչյուր աշխատակցի անհնարինությունը՝ արձակուրդ վերցնել իր համար գերադասելի ժամանակ։ Արհմիությունները մեղադրում են բելգիական «SNCB» երկաթուղային ընկերության վարչությանը նոր կադրերի ընտրության ոչ բավարար աշխատանքի համար։ Սպասվում է, որ գործադուլը կավարտվի երկուշաբթի՝ ժամը 22.00–ից հետո։ Երկաթուղային գործադուլը հանգեցրել է իրավիճակի կտրուկ բարդացման երկրի մայրուղիներում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը