Լրահոս

01.07.2014 12:09


Դիմորդները պահանջում են կազմել նոր հանձնաժողով նոր քննության անցկացման համար

Դիմորդները պահանջում են կազմել նոր հանձնաժողով նոր քննության անցկացման համար

Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է: Այս մասին ահազանգել են մի խումբ ուսանողներ.
Նրանց տարածած հայտարարության մեջ ասված է.
«Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են:
1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին:
2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում եւ վերցնում է քննական տոմս, սակայն քննական տոմսերը բաժանվել են հանձնաժողովի անդամի կողմից առձեռն, ով կազմել էր տոմսերը: Վերջինս նաեւ դիմորդների հետ էր պարապել, եւ իրավունք չուներ լինելու հանձնաժողովի անդամ:
3. Դիմորդին պետք է տրամադրվեր հանձնած գծագրի պատճեն, որը չի տրամադրվել, ինչն էլ վկայում է ստուգող հանձնաժողովի կողմից աշխատանքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:
4. Դիմորդի անունը եւ ազգանունը պետք է գրվեին գծագրի, այսինքն՝ դիմորդի տվյալ աշխատանքի վրա, սակայն գրվել են հավելյալ թերթիկի վրա եւ ամրացվել գծագրին: Սա եւս հնարավորություն է տալիս փոփոխելու աշխատանքները:
5. 2014թ. հրատարակված գծագրության ուղեցույցը, որը հիմք էր հանդիսանում դիմորդներին՝ պատրաստվելու քննությանը, չի պարունակել նմանատիպ առաջադրանքի որեւէ նմուշ դիզայն բաժնի համար նախատեսված խնդիրների ցանկում :
Ելնելով վերոնշյալից՝ մենք՝ դիմորդներս, պահանջում ենք Կրթության եւ գիտության նախարարից ուսումնասիրել այս փաստերն ու կազմել նոր հանձնաժողով նոր քննության անցկացման համար:
Եղիազարյան Էլենա Կարենի
Հունանյան Լիանա Անդրանիկի
Միքաելյան Աննա Արմենակի
Սարգսյան Անի Աշոտի
Առաքելյան Էդգար Ղազարոսի

Այս խորագրի վերջին նյութերը