Լրահոս

01.07.2014 14:57


41-ամյա կինը խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակին. տուժողի կյանքը փրկել չհաջողվեց

41-ամյա կինը խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակին. տուժողի կյանքը փրկել չհաջողվեց

Հունիսի 30-ին՝ ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Նույն օր՝ ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կարինե Ս.-ն ձերբակալված է:
Նույն օրը՝ ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը