Լրահոս

02.07.2014 10:35


ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով

ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԱՄՆ-ից շատ զանգեր է ստանում, որոնք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելու առիթով իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում:

Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով, ինչի համար էլ որոշել են այդ հարցով լուրջ խորհրդակցություններ սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ.

«…Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության անդամ մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ դեսպանի անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը