Լրահոս

02.07.2014 10:38


«Հազիվ ենք Տիգրան Սարգսյանից պրծել»

«Հազիվ ենք Տիգրան Սարգսյանից պրծել»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Բանից պարզվում է՝ Ամերիկայի հայկական ֆորումը համացանցում ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու:
Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե սփյուռքահայության հիմնական նպատակը Հայաստանին աջակցելն է: Մինչդեռ կոնկրետ այդ կազմակերպությունը նախաձեռնել է մի գործընթաց, որի բարեհաջող ավարտի դեպքում Տիգրան Սարգսյանը կվերադառնա Հայաստան, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ առանց այն էլ տարաբախտ տնտեսության համար:
Այնպես որ, Ամերիկայի հայկական ֆորումին խոնարհաբար խնդրում ենք ձեռք քաշել այդ նախաձեռնությունից. հազիվ ենք Տիգրան Սարգսյանից պրծել: Ուրիշ բան, եթե ստորագրահավաք սկսեն նրան Ալյասկայում ՀՀ պատվո հյուպատոս նշանակելու հարցով, ընդ որում՝ ցմահ: Համ մենք գլուխներս կազատենք, համ էլ Ռուսաստանի մտքով այլևս չի անցնի բարձրացնել Ալյասկան վերադարձնելու հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը