Լրահոս

02.07.2014 10:41


«Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը նույնն է, ինչ վրացիները Ապարանից մանդարին տանեն»

«Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը նույնն է, ինչ վրացիները Ապարանից մանդարին տանեն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ՀԿԾՀ նիստում անսպասելիորեն պարզվել է, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնել ու մինչեւ հիմա էլ շարունակում է գնել։

«ՉԻ»- Որ Հայաստանը պղնձի հանքաքար է ներմուծում, լսել էինք։ Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք (այս փաստերը ֆիքսված են պաշտոնական փաստաթղթերում), բայց որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք ներկրում, դա նորություն էր։ Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ստանում է, իբր, տարածաշրջանում ամենաէժան գազը, ու, բացի այդ, տարածաշրջանի միակ երկիրն է, որն ատոմակայան ունի։ Բա որպես ի՞նչ ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել։ Դա նույնն է, թե վրացիները գան Ապարանից մանդարին տանեն։ Թե՞ այդ ամենը միայն փաստաթղթերով է եղել. իրականում Հայաստանում «լեւի» հոսանք է արտադրվել, բայց ցույց են տվել, թե, իբր, Վրաստանից են ներկրել, գումարները փոխանցել են այնտեղ ու յուրացրել։ Վերջին հաշվով, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Կարեւորը՝ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։

Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը