Լրահոս

02.07.2014 14:00


Քառյակի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի առաջարկը խնդրի լուծում չէ (տեսանյութ)

Քառյակի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի առաջարկը խնդրի լուծում չէ (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները նաև անդրադարձել են սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու եղանակներ գտնելու Սերժ Սարգսյանի առաջարկին։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծել է, որ այդ թանկացումը վերաբերում է բոլո՛ր քաղաքացիներին, ոչ միայն սոցիալապես անապահովներին.

–Դա ոչ մի խնդիր չի կարող լուծել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով էլ՝ տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը միայն երեկ է տեղեկացել, որ էլ.էներգիան թանկանալու է։

Սա նրա կողմից մարտավարական քայլ է, բայց ոչ խնդրի լուծում,–նշել է Ռ. Հակոբյանը։

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդգծել է, որ այդ առաջարկը վերաբերում է ընդամենը 105 հազար ընտանիքի.

–Մասնակի լուծումներն ընդունելի չեն կարող լինել։ Համակարգայի՛ն լուծում է անհրաժեշտ,–ասել է Մ. Մելքումյանը։

Իշխանության և մյուս բոլորի պատկերացումներում «անապահով խավ» հասկացությունը տարբեր կերպ է ընկալվում։ Սա էլ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում անապահով խավը կազմում է բնակչության 70-80%–ը։

–Եթե մենք մեզ չխաբենք, կտեսնենք, որ ավելի մեծ ծավալների մասին է խոսքը,–ասել է Ա. Ռուստամյանը:

Մանրամասները՝ «7օր»-ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը