Կարծիք

02.07.2014 16:10


Բենիամին Մաթևոսյան.

Բենիամին Մաթևոսյան.

Վրաստանից` էլեկտրաէներգիա, Ուկրաինայից` Ձու, Բրազիլիայից` հավ… իսկ հետո՞: Այս ամենի վերջը ի՞նչ է լինելու: Վաղն էլ Իրանից ծիրան ե՞նք ներկրելու: Ընդամենը մի քնաի տարի առաջ մենք ինքներս էինք Վրաստանին հոսանք, քաղցրավենիք, լիմոնաթներ, կաթնամթերք, մսամթերք վաճառում, իսկ այսօր մեր թշվառությունն այն աստիճանի է հասել, որ ստիպված ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել:
Ընդամենը 6 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությունը ոչնչացրեց տեղական արտադրողին և կաթվածահար վիճակի հասցրեց ամբողջ տնտեսությունը:
Եվ այսպես շարունակվելու է այնքան, ինչքան Սերժ Սարգսյանը շարունակի մնալ նախագահի պաշտոնում: Մեր երկրի քաղաքական և տնտեսական գրեթե բոլոր խնդիրների աղբյուրը և միաժամանակ դրանց լուծումը գտնվում են Բաղրամյան 26 հասցեում: Քաղաքական ուժերը պիտի սա լավ գիտակցեն և ակտիվացնեն իրենց գործողությունները մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը