Քաղաքական

08.07.2014 13:26


ԱԱԾ–ի աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը եղել է Արմեն Աշոտյանի խորհրդականը

ԱԱԾ–ի աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը եղել է Արմեն Աշոտյանի խորհրդականը

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտել է իր կուսակցության անդամ և լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ–ի կողմից հավաքագրելու հայտնի փորձը։

–Դա շատ վտանգավոր և հակաօրինական քայլ է, որն ուղեկցվեց անձնական և նաև՝ կուսակցության նկատմամբ սպառնալիքներով։ Մենք պաշտպանելու ենք Հրայր Մանուկյանին քաղաքական և իրավական բոլոր հնարավոր միջոցներով,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնել է, որ այսօր Հրայր Մանուկյանը ՄԻՊ–ին և Դատախազությանը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին և ողջ մանրամասները.

–Այժմ կարող եմ միայն ասել, որ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը։ Իշխանություններին էլ կոչ եմ անում՝ ձեռքներդ հեռո՛ւ ՀՀ քաղաքացուց և մեր կուսակիցներից։ Եթե հարց ունեք, կարող եք ինձ հարցնել հրապարակավ, ես էլ կպատասխանեմ հրապարակավ։

Թե կոնկրետ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ո՞ր խորհրդականն է եղել այդ կապավորը, Ր. Հովհաննիսյանը չի նշել. «Դա կիմանաք ՄԻՊ–ին և Դատախազությանը ներկայացված հաղորդումից»։

–Ավելի սիրողական, ավելի փնթի գործունեություն, քան սա՛, ես չեմ տեսել։ Այսպե՛ս, երիտասարդ անդամների, համակարգված, հետևողական՝ համագումարի հետքերով, փորձել հավաքագրելը հուշում է, որ կա հատուկ ծրագիր, և այդ ծրագիրն իմպիչմենթի հիմք կտա,–ավելացրել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը