Կարծիք

08.07.2014 15:30


Ո՞րն է Սերժ Սարգսյանի ու Արման Բաբաջանյանի նմանությունը։

Ո՞րն է Սերժ Սարգսյանի ու Արման Բաբաջանյանի նմանությունը։

Գաղտնիք չէ, որ մեր երկրում վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցող գործընթացները լուրջ հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը, միջազգային իմիջին: Երկրից հազարավոր մարդիկ են հեռանում, ու միլիոնավոր դոլարներ դուրս բերվում: Վերջին տարիներին գրեթե կրկնակի անգամ ավելացել է երկրի աղքատների թիվը, շուրջ 3 միլիարդով ավելացվել է երկրի արտաքին պարտքը: Սրա մասին կարելի է երկար շարունակել, սակայն պետք է նշել, որ այս իրավիճակում կան մարդիկ, ովքեր առոք-փառոք ապրում են` անմիջականորեն սնվելով այս իրավիճակից, ու պայքարում են ընդդիմության դեմ, այսինքն` այն ուժերի, որոնք փորձում են մեր երկրում ինչ-որ բան փոխել:

Ովքե՞ր են այդ մարդիկ: Իհարկե, խոսքն առաջին հերթին Սերժ Սարգսյանի մասին է ու իր կողմից ղեկավարվող «գեբելսյան քարոզչամեքենայի» կարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի: Սարգսյանի ու Բաբաջանյանի նմանությունը երևում է այն բանում, որ երկուսն էլ շահագրգրռված չեն երկրում դրական փոփոխություններ տեսնելու մեջ:

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ դրական փոփոխություն նշանակում է իշխանափոխություն, իսկ դա կբերի նրան, որ նա չի կարողանա կարմիր գծերի, արագաչափերի ու այլնի միջոցով լուծել Սաշիկի ու իր ընտանիքի մյուս անդամների բարեկեցության հարցը: Նա կզրկվի վարչական ռեսուրսից, ու այդ պատճառով նա պայքարում է բոլոր իրական ընդդիմադիրների դեմ: Այդ գործում իրեն աջակցում է Արման Բաբաջանյանը, ով հասկանում է, որ երկրում դրական փոփոխություների դեպքում նա կզրկվի իշխանությունների հովանավորությունից ու ցանկացած այլ աջակցությունից: Դա է պատճառը, որ այս մարդիկ, միավորվելով, պայքարում են փաստացի Հայաստանի դեմ, ու հենց այստեղ է նրանց նմանությունը:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը