Լրահոս

09.07.2014 12:25


Իրանը Ֆորդոյում միջուկային կենտրոնի վերաձևավորման երեք տարբերակ է առաջարկել

Իրանը Ֆորդոյում միջուկային կենտրոնի վերաձևավորման երեք տարբերակ է առաջարկել

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և փոխնախագահ Իրանա Ալի Ակբար Սալեհին Ֆորդոյում միջուկային կենտրոնի վերաձևավորման երեք տարբերակ է առաջ քաշել։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը։

Սալեհին նշել է, որ Ֆորդոյում «ավելի քան 2 հազար ցենտրիֆուգ է տեղակայված՝ ուրանը հարստացնող 5% –ով», ապա հավելել, որ մինչ Ժնևի համաձայնությունը այն հարստացնում էին մինչև 20%:

«Ներկայումս մենք առաջարկում ենք այն վերաձևավորել գիտահետազոտական կենտրոնի, որը կդառնա լրացուցիչ օբյեկտ մեր մեկ այլ կենտրոնի համար՝ տեղակայված Նատանզեում», – նշել է Սալեհին։

Մյուս տարբերակը կարող է լինել «Ռուսաստանի առաջարկը»՝ Ֆորդոյի օբյեկտը վերածել «իզոտոպներ ստանալու կենտրոնի», որի համար նույնպես անհրաժեշտ է ցենտրիֆուգների առկայությունը։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ «արտաքին շուկայում հազար կայուն իզոտոպ ձեռք բերելն Իրանին շատ թանկ կարժենա, հետևապես, կան բոլոր հիմքերը՝ դրանք արտադրելու երկրի ներսում»։

Երրորդ տարբերակով առաջարկվում է Ֆորդոյում ստեղծել «Ֆիզիկական գիտահետազոտական կենտրոն» և նրա հիմքի վրա ստեղծել «տիեզերական ճառագայթման հետազոտման լաբորատորիա, որը կարող է հետազոտություններ անել մի շարք երկրների համար»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը