Լրահոս

09.07.2014 13:45


ՕԵԿ նախագահը ԵՏՄ–ի հետ բանակցող ուժեղ թիմ չի տեսնում

ՕԵԿ նախագահը ԵՏՄ–ի հետ բանակցող ուժեղ թիմ չի տեսնում

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, բայց նաև համոզված է, որ դա պետք է իրականացնի ուժեղ բանակցող թիմը։

–Այսօր ես, ցավոք, չեմ տեսնում այն բանակցող թիմը, որը կկարողանա արագ, որակով, ժամանակին ոչ միայն այդ անդամակցումը, այլև դրա գործողության հետագա ընթացքն ապահովել,–այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ա. Բաղդասարյանը։

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության ձգձգումը նա պայմանավորում է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հանգամանքներով։

–Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխությունները՝ իշխանության ներսում վերադասավորումները, որովհետև, ուզենք թե չուզենք, նաև արժեքային փոփոխություն տեղի ունեցավ։ Նոր եկածներն այդ փաթեթի համար գուցե ամբողջական պատրաստ չէին. նրանց ժանանակ էր պետք։ Սուբյեկտիվ գործոններ կային միության անդամ երկրների կողմից։ Սուբյեկտիվ գործոն եմ համարում բանակցող ամուր թիմի բացակայությունը,–նշել է Ա. Բաղադասարյանը՝ այդուհանդերձ, ավելացնելով, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության իրական ժամակետը 2015թ. հունվարի 1–ն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը