Կարծիք

10.07.2014 10:57


«Կճոյան and Սարգսյան» ՍՊԸ. Մենք կպաշտպանենք ձեր բիզնեսը Սերժ Սարգսյանից և Սաշիկից։

«Կճոյան and Սարգսյան» ՍՊԸ. Մենք կպաշտպանենք ձեր բիզնեսը Սերժ Սարգսյանից և Սաշիկից։

Քանի դեռ մենք զբաղված ենք Աշխարհի առաջնության խաղերով, բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում մեր երկրում` հայտնի օֆշորային սկանդալի հետ կապված:

Վրաստանից օրեր առաջ արտահանձնված գործարար Աշոտ Սուքիասյանի փաստաբանը այնպիսի հայտարարություններ է անում, որ չգիտես էլ` ծիծաղե՞ս, թե ինչ անես: Սկզբից նա ասում է, որ Կճոյանն ու Սարգսյանը կապ չունեն օֆշորի հետ, և դա պարզապես Սուքիասյանի նվերն էր նրանց, այսպես ասած, «սյուրպրիզ»: Իսկ հետո, հասկանալով, որ դա բացարձակ անմեղսունակ վարկած է, և դրան ոչ ոք չի հավատա, հայտարարում է, որ Սուքիասյանը դա արել է այն բանի համար, որ իր բիզնեսը չխլեն, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը պաշտպանեն այն:

Սուքիասյանի փաստաբանը երևի չի հասկանում, որ սրանով նա ուղղակի մեղադրանք է առաջադրում Սերժ Սարգսյանին՝ փաստելով, որ մեր երկրում փայ մտնելն ու բիզնես խլելը, իրոք, սովորական բան են դարձել, և բիզնեսմենները իրենց ունեցվածքի գոնե մի մասը պահելու համար ստիպված են փայ մտնողին հանձնել այդ բիզնեսի կեսը: Իսկ ո՞վ է մեր երկրում հայտնի փայատերը: Այո՛, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ով, վստա՛հ եղեք, ծպտուն անգամ չէր հանի, եթե չունենար իր եղբոր «դաբռոն»:
Իսկ Կճոյանն ու Սարգսյանը երևի կարող են մի ընկերություն հիմնել և անունն էլ դնել, օրինակ, ««Կճոյան&Սարգսյան» ՍՊԸ. Մենք կպաշտպանենք ձեր բիզնեսը Սերժ Սարգսյանից և Սաշիկից»:

Իրականում մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունները Սուքիասյանի փաստաբանի հետ փորձում են ուղիներ գտնել Տիգրանին ջրից չոր հանելու համար. ուղղակի դա, ինչպես միշտ, անում են շատ անարդյունավետ և դեռ վերջում էլ մեղադրանք են առաջադրում Սերժ Սարգսյանին և Սաշիկ Սարգսյանին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը