Լրահոս

26.11.2010 14:30


Դավիթ Հարությունյան. «Եթե հանձնաժողովը ստեղծվի, մենք գիտենք մեր անելիքը»

Դավիթ Հարությունյան. «Եթե հանձնաժողովը ստեղծվի, մենք գիտենք մեր անելիքը»

-Առաջին, ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը չի պատկանում Չավուշօղլուին, այլ պատկանում է խորհրդարանական վեհաժողովին։ Երկրորդ, մենք և՛ այն ժամանակ ենք համարել, որ դա սխալ քայլ է, և՛ առ այս պահը մենք չենք փոխել մեր դիրքորոշումը և համարում ենք նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ, ու վերջին 3 տարիների ընթացքում դրա մասին անընդհատ խոսել ենք խորհրդարանական վեհաժողովում։ Չորրորդ, ես չեմ կարող բացառել, որ Վեհաժողովի բյուրոն այնուամենայնիվ ստեղծի նման ժամանակավոր հանձնաժողով։ Հինգերորդ, մենք դեմ ենք լինելու դրան, բայց եթե անգամ ստեղծեցին, ապա մենք գիտենք մեր անելիքը,-անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը՝ «Հայելի» ակումբում ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Լրագրողի ՝«Ի՞նչ եք անելու» հարցին ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասել է.

-Եթե Ձեզ թվում է՝ ես հիմա Ձեզ բացահայտելու եմ, Դուք սխալվում եք։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը