Լրահոս

11.07.2014 10:56


Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը Մեսսին նվիրել է ավտովթարից զոհված ընկերոջը

Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը Մեսսին նվիրել  է ավտովթարից զոհված ընկերոջը

ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչ խաղում Հոլանդիայի հավաքականի նկատմամբ Արգենտինայի տարած հաղթանակը Լիոնել Մեսսին նվիրել է հուլիսի 9-ին ավտովթարից զոհված արգենտինացի լրագրող Խորխե Լոպեսին։

«Ցանկանում եմ գրկել բոլոր արգենտինացիներին, իսկ հաղթանակս նվիրել Խորխե «Տոպո» Լոպեսին: Ընկե՛րս, այս հաղթանակը նվիրում եմ քեզ և ընտանիքիդ»,-«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մեսսին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը տեղեկացնում է, որ ավտոպատահարը տեղի էր ունեցել Սան Պաուլոյում: Հյուրանոց վերադառնալու ճանապարհին Լոպեսի մեքենան բախվել է ոստիկաններից փախչող, մեծ արագությամբ ընթացող մեքենային: Լոպեսը տեղում մահացել էր:

Այս խորագրի վերջին նյութերը