Լրահոս

11.07.2014 14:22


Փնտրվում է անհետ կորած 17–ամյա երիտասարդը

Փնտրվում է անհետ կորած 17–ամյա երիտասարդը

Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին՝ դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը