Լրահոս

11.07.2014 14:44


Ռուբեն Հայրապետյան. «Սերժ Սարգսյանը աշխարհի առաջնության եզրափակչին չի լինելու»

Ռուբեն Հայրապետյան. «Սերժ Սարգսյանը աշխարհի առաջնության եզրափակչին չի լինելու»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի մեկնում Բրազիլիա՝ Աշխարհի առաջնության եզրափակչին ներկա գտնվելու համար, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը չի խաղում:

«Բացման արարողությանը, որտեղ ֆեդերացիաների նախագահները պարտադիր հավաքվում են, մենք գնում ենք, սակայն փակման արարողությանը ներկա գտնվելը պարտադիր չէ»,-NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը հերքեց նաեւ մամուլի հրապարակումները, թե Սերժ Սարգսյանը ներկա է լինելու եզրափակչին.

«Սերժ Սարգսյանը Բրազիլիա չի գնալու եւ չի էլ գնացել: Ես էդպիսի տեղեկություն ունեմ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը