Լրահոս

11.07.2014 15:26


Հովիկ Աբրահամյանին Դմիտրի Մեդվեդևն է գոլֆի մեքենայով իր հետ տարել հանդիպման վայր (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանին Դմիտրի Մեդվեդևն է գոլֆի մեքենայով իր հետ տարել հանդիպման վայր (տեսանյութ)

Այսօր՝ Սոչիում, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Իր հայ պաշտոնակցին ռուսաստանցի վարչապետն է գոլֆի համար նախատեսված փոքրիկ մեքենայով տարել հանդիպման վայր։

ՌԴ կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ մտերիմ դաշնակիցներ են։

Հովիկ Աբրահամյանն էլ շնորհակալություն է հայտնել հրավերքի համար։

Այնուհետև, նրանց ներկայությամբ ստորագրվել է երկու երկների միգրացիոն ծառայությունների ղեկավարները ՀՀ և ՌԴ–ում քաղաքացիների գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Դրանով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը