Լրահոս

11.07.2014 22:22


«Մերսեդես Բենս»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

«Մերսեդես Բենս»–ը  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

Հուլիսի 11-ին` ժամը 15.00-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Պարզվել է, որ «Մերսեդես Բենս» մակնիշի 03 ՈՍ 558 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել են գազի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը