Լրահոս

12.07.2014 10:18


Երևանում հայտնաբերվել են գյուրզա և սահնօձ

Երևանում հայտնաբերվել են գյուրզա և սահնօձ

Հուլիսի 12-ին՝ ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի տներից մեկի 1-ին հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 12-ին՝ ժամը 03.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 18.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 2-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատի ճեղքի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը