Քաղաքական

14.07.2014 12:49


Մանվել Եղիազարյան. «Պատերազմը վաղուց է սկսվել. պարզապես չեն ասում»

Մանվել Եղիազարյան. «Պատերազմը վաղուց է սկսվել. պարզապես չեն ասում»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր հրավիրված ասուլիսում համոզմունք է հայտնել, որ պատերազմը վաղուց է սկսվել. պարզապես չեն ասում, որովհետև սկսելը հեշտ է, իսկ հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար։

Ըստ նրա՝ պատերազմը սկսելու մասին հայտարարելը Ալիևի համար էլ հեշտ չէ, քանի որ նա օրինական ընտրված նախագահ չէ։

–Ալիևը մեծ գումարներ է յուրացրել ու թալանել սեփական ժողովրդին։ Պատերազմը չհաղթելուց հետո Ալիևը կկորցնի իր իշխանությունը, դրա համար էլ ձգձգում է, մինչև Հայաստանում մեր ներքին քաղաքականության հետևանքով հայ չմնա: Պատերազմը սկսվելու դեպքում էլ երկար չի ձգվի, քանի որ Հայաստանին և Ադրբեջանին չեն թողնի,–ասել է նա՝ հավելելով, որ պատերազմը պաշտոնապես սկսվելու դեպքում շատ արագ՝ 20–30 օրից, կավարտվի.

–Մենք էլ անպայման կհաղթենք։ Հետո մի՛ մոռացեք, որ ի դեմս Ադրբեջանի՝ Կովկասում պատահական ժողովուրդներ են հայտնվել. նա արհեստական մի փուշ է մարմնի մեջ, որը պետք է անպայման հեռացվի։ Պատերազմը խելագարների զբաղմունքն է, բայց առանց դրա հնարավոր չէ։ Վիճակն այնքան է հասունացել, որ չի բացառվում Ուորլիքի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ այսօր վտանգված են վեց-յոթ շրջանները։

Մ. Եղիազարյանը նաև ասել է, որ զինվոր չզոհվելու համար հայոց բանակում կազմակերպվածություն, լավ կազմակերպիչ և դիրքերի ամրացում են պետք։

–Եթե մեր սահմանը կարողանում են անցնել, ուրեմն մի բան այն չենք անում: Ստեղծված խուճապի համար էլ իշխանություններն են պատասխանատու, քանի որ լիարժեք տեղեկատվություն չեն տալիս,–ավելացրել է «Արաբո» ջոկատի հրամանատարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը