Լրահոս

14.07.2014 15:06


Կամավորները «Զվարթնոցը» ներկայացրել են իրենց աչքերով

Կամավորները  «Զվարթնոցը»  ներկայացրել են  իրենց աչքերով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2014» ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 9-ից «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գործող ճամբար-կայանատեղիում արտերկրից ժամանած 15 կամավորների /Հունաստան, Դանիա, Իսպանիա, ՌԴ, Ֆրանսիա / առօրյան բավական հետաքրքական է անցնում: Ճամբարականները, ի թիվս այլ միջոցառումների, նաև մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Զվարթնոցի» տաճարի և շրջակա տարածքի սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներին: Նրանց առօրյան առավել ուշագրավ դարձնելու նկատառումով, ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրի շրջանակում, օտարազգի երիտասարդների համար նկարչության դասավանդում կազմակերպվեց: Դասն անցկացրել է ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ, նկարիչ Տիգրան Զաքյանը: Մասնակիցներին տրամադրվել են նկարչության համար անհրաժեշտ պարագաներ, պարզաբանվել են նկարչության հիմունքները: Կամավորները փորձել են Զվարթնոցը ներկայացնել իրենց աչքերով:
Միջոցառումն անցկացվել է տաճարի առջև գտնվող բացօթյա տարածքում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը