Լրահոս

14.07.2014 21:27


«Ռոսիա» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է

«Ռոսիա» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է

Հուլիսի 14-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր Սպիտակ 13-րդ կմ-ում` «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 34PT417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է հատուկ տեղնիկա (բարձած է մոտ 8տ շաքարավազ):

Այս խորագրի վերջին նյութերը