Լրահոս

14.07.2014 22:04


Օպերայի աշխատակիցներին տարհանել են

Օպերայի աշխատակիցներին տարհանել են

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում անցկացրեց խոշոր ուսումնավարժություն` «Հրդեհների մարումը մշակութահանդիսարանային կազմակերպություններում» թեմայով:

Օպերայի շենքում ուսումնական հրդեհի մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ հրահանգիչները և հրշեջ-փրկարարական ջոկատներն անմիջապես ժամանեցին դեպքի վայր և սկսեցին իրականացնել ուսումնական պլանով նախատեսված միջոցառումները: Սկսվեց շենքի անձնակազմի տարհանումը, տուժածներին ցուցաբերվեց բժշկական օգնություն: Հրշեջ-փրկարարները շատ արագ բացազատեցին հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված գործիքները շենքում ու դրան հարակից տարածքում և անցան հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարարները օգտվեցին նաև շենքին հարակից տարածքում գործող ջրամատակարարման համար նախատեսված հորատանցքից, որը հնարավորություն տվեց հրդեհի վայրում ապահովել ինտենսիվ ջրամատակարարում: Բարձր հարկերից տուժածներին հրշեջ-փրկարարները իջեցրեցին հատուկ պարանների օգնությամբ: Դեպքի վայրում գործում էր հրդեհաշիջման շտաբ, որը համակարգում էր հրդեհի մարման ողջ գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը