Լրահոս

15.07.2014 12:07


Սպանություն Կոտայքի մարզի Ակունք գյուղում

Սպանություն Կոտայքի մարզի Ակունք գյուղում

Հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:
Նույն օրը ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 18.30-ին, Ավգուստին Ա.-ն ներկայացել է քննչական բաժանմունք:
Ավգուստին Ա.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը