Լրահոս

15.07.2014 21:31


Քարվաճառում կորած 17-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է

Քարվաճառում կորած 17-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է

Արցախի Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին այսօր հայտնաբերել են:

Ինչպես հայտնում է Armlur.am-ը, Սմբատի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում: Ըստ տեղեկությունների` նրա վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր, պարանոցի շրջանում՝ դանակի հարվածների տեղեր:

Հիշեցնենք, որ Սմբատ Ցականյանի անհետանալու պատճառներից նշվում էր նաև ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցումը Քարվաճառ:

Այս խորագրի վերջին նյութերը