Լրահոս

26.11.2010 14:38


Առաքել Սեմիրջյան. «Բանակը գտնվում է կրիմինալի հսկողության տակ»

Առաքել Սեմիրջյան. «Բանակը գտնվում է կրիմինալի հսկողության տակ»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնած Ազգային խորհրդարանի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանն անդրադառնալով ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասել է, թե մեր բանակում տիրող իրավիճակի մասին պետք է անպայման բարձրաձայնել, որպեսզի այն  շտկվի։

-Սխալ է ասել, թե եկեք չխոսենք, որ ադրբեջանցիք չիմանան և այլն, և այլն։ Հենց այդ չխոսելը բերեց նրան, որ այս վիճակն է։  Իսկ այսօր բանակը գտնվում է կրիմինալի հսկողության տակ։ Եթե դուք նայեք գեներալների ապրելակերպին, կհասկանաք։ Ինչո՞ւ որևիցե մեկը չի բարձրաձայնում, թե ոնց են ապրում գեներալները Հայաստանում։  Բանակում եղած ամեն մի զոհը նրանց կազինոյում մեկ անգամվա կրված փողին կամ մեքենայի «покрышка»-ի արժեքն ունի։ Սա պետք է բարձրաձայնվի։ Նույն բանակում բացի նրանից, որ բանտային «զոնի» օրենքներն են գործում, ամեն մի զինվորի վրա «գրեֆ» է դրված, որ ուղարկվի գաղութ,-ասել է նա։

Առաքել Սեմիրջյանն առաջարկել է խումբ ստեղծել, որը բանակում սպանված ամեն մի զինվորի ընտանիքի կողքին կկանգնի մինչև վերջ և նրանց կդարձնի գործոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը