Լրահոս

16.07.2014 13:13


Լարիսա Ալավերդյան. «ԶԼՄ–ն ու սոցկայքերն ադեկվատ չեն արձագանքում սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին»

Լարիսա Ալավերդյան. «ԶԼՄ–ն ու սոցկայքերն ադեկվատ չեն արձագանքում սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին»

Այսօրվա ասուլիսին «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով շփման գծում հակառակորդի գործողություններին, մասնավորապես Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիային, նշել է, որ ԶԼՄ–ն ու սոցկայքերն ադեկվատ չեն արձագանքում սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ բանախոսի՝ կարիք չկա համակարգչի դիմաց նստած՝ կարծիք հայտնել՝ Արցախի Պաշտպանության բանակի կողմից հրապարակված լուսանկարներում պատկերված ադրբեջանցիները դիվերսա՞նտ են, թե՞ ոչ։

«Գրում են, թե նման փոր ունեցող մարդը չի կարող դիվերսանտ լինել։ Բայց, կներեք, նրանք Ջեյմս Բոնդը չեն, որ նպատակ ունենային նաև կանանց դուրը գալ: Կասկածից վեր է, որ ոչ մեկ իր նախաձեռնությամբ սահմանը չի անցնի»։

Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է նաև Հակոբ Ինջիղուլյանի դեպքը և արձագանքները. «Բոլորը սկսեցին լուտանքներ թափել, այնինչ որևէ մեկը հստակ չգիտեր՝ նա ասե՞լ է, որ ինքնակամ է հատել սահմանը, թե՞ ոչ: Դա շատ կոպիտ սայթաքում էր»։

Նախկին օմբուդսմենը կարևորել է նաև ղարաբաղա–ադրբեջանական սահմանագոտում մեր պաշտպանության ուժեղացումը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, որ ստատուս քվոն վտանգավոր է դառնում, Լարիսա Ալավերդյանն ասել է. «Նման հայտարարությունները միշտ էլ խրախուսելու են Ադրբեջանին գործողությունների անցնելու համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը