Լրահոս

16.07.2014 14:28


Ամերիկացի միլիարդատերն առաջարկել է Կալիֆորնիան բաժանել 6 նահանգի

Ամերիկացի միլիարդատերն առաջարկել է Կալիֆորնիան բաժանել  6 նահանգի

Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյներն առաջարկել է Կալիֆորնիան բաժանել վեց նահանգի։ Այս մասին հաղորդում է «USA Today»–ը։ Նախագիծն արդեն հավաքել է անհրաժեշտ քանակի ստորագրություններ հարցը հանրաքվեի դնելու համար։ Այն կարող է տեղի ունենալ 2016 թ. նոյեմբերին։ Գործարարի խոսքերով՝ Կալիֆորնիայի բաժանման նախաձեռնությունը միլիոնից ավելի ստորագրություններ է հավաքել։

Դրեյների և նախաձեռնության կողմնակիցների կարծիքով հսկայական նահանգի բաժանումը, որտեղ 38 միլիոն մարդ է բնակվում, թույլ կտա 6 նոր կառավարություն ստեղծել, որոնք կարող են առավել արդյունավետ լուծել տեղական խնդիրները։ Բացի այդ, տարածքային նոր միավորները հնարավորություն կստանան սեփական սահմանադրություններն ունենալ։ Նախագծով առաջարկվում է ստեղծել հետևյալ նահանգները՝ Ջեֆերսոն, Հյուսիսային Կալիֆորնիա, Կրեմնիի Հովիտ, Կենտրոնական Կալիֆորնիա, Արևմտյան Կալիֆորնիա, Հարավային Կալիֆորնիա։ «Field Poll»–ի սոցիալական հարցման տվյալներով՝ Կալիֆորնիայի բնակիչների 59 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։

Տեղեկացնում է lenta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը