Լրահոս

16.07.2014 16:23


Շրջափակված ուկրաինական ուժայինները փորձում են անցնել Մարիուպոլի կողմը

Շրջափակված ուկրաինական ուժայինները փորձում են անցնել Մարիուպոլի կողմը

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները ջախջախել են ուկրաինական ԶՈւ ստորաբաժանումները ռուսական սահմանի մի քանի կետերում։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ին հայտնել է ԴԺՀ մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի գիշերը՝ մարտերից հետո, մինչև առավոտ աշխարհազորայիններին հաջողվել է ջախջախել ուկրաինական ուժայինների ստորաբաժանումները Իզվարինո, Ամվրոսիևկա ևՍաուր–Մոգիլի շրջաններում։ Նրանք մտադիր են դառնալ շարասյուն և ուղղվել Մարիուպոլի կողմը։ Մինչ այժմ դա նրանց չի հաջողվել, որովհետև աշխարհազորայինները շրջափակել են նրանց»,–հայտնել են մամուլի ծառայությունում։ Գործակալության զրուցակիցը հստակեցրել է նաև, որ մի քանի օրվա ընթացքում ուժայինները ծանր կորուստներ են կրել անձնակազմում։

Այս խորագրի վերջին նյութերը