Լրահոս

16.07.2014 17:34


Նիժնի Տագիլում տղամարդը կրակել է բակում խաղացող երեխաների ուղղությամբ

Նիժնի Տագիլում տղամարդը կրակել է բակում խաղացող երեխաների ուղղությամբ

ՌԴ Նիժնի Տագիլ քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, ով տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել բակում խաղացող երեխաների ուղղությամբ։ 14-ամյա անչափահասներից մեկի դեմքն է վնասվել:

Ոստիկաններին տղամարդը պատմել է, որ երեկոյան 7–ին պառկել է ննջելու, սակայն պատուհանից լսվող աղմուկը խանգարել է իրեն քուն մտնել։

Ականատեսները պատմել են, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը դուրս է եկել շքամուտքից և միանգամից սկսել կրակել բակում խաղացող 10–յակ երեխաների ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը