Լրահոս

17.07.2014 09:47


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Բագրևանդ թաղամասում` «Գոլդ» չգործող խաղատան մոտակայքում` 5000 քմ բուսածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` 2000 քմ խոտածածկ տարածք և եղեգնուտ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մոտակայքում` 1600 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում` 1 հա, Բաղաբերդ թաղամասի մոտակայքում` 2000 քմ, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը