Լրահոս

17.07.2014 12:19


Իսրայելական զինվորները «ՀԱՄԱՍ»–ի ութ զինյալի են ոչնչացրել

Իսրայելական զինվորները «ՀԱՄԱՍ»–ի ութ զինյալի են ոչնչացրել

Իսրայելցի զինվորները կասեցրել են «ՀԱՄԱՍ»–ի 13 զինյալների փորձը՝ ներխուժելու հրեական պետություն թունելով, որը փորված է Գազայի հատվածից։ Ինչպես հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, իսլամիստները պատրաստվում էին խոշոր ահաբեկչություն իրականացնել իսրայելական բնակավայրերից մեկում։

Հրեական պետություն ներթափանցելու փորձն իրականացվել է «Կարեմ–Շալոմ» անցակետի շրջանում։ Բանակի ներկայացուցիչը նշել է, որ 13 զինյալներից 8–ը սպանվել է իսրայելական զինվորների հետ մարտում, մնացածին հաջողվել է վերադառնալ և թաքնվել։ Իսրայելական կողմը զոհեր չունի։ Իսրայելի ՀՕՊ–ը շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների թիրախներին անկլավում։ Առավոտյան իսրայելական բանակը հինգժամյա մարդասիրական հրադադար է պահպանելու Գազայի հատված օգնություն ուղղելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը