Լրահոս

17.07.2014 14:55


Սեյրան Օհանյան. «Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում է ունեցել մեր պայքարում»

Սեյրան Օհանյան. «Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում է ունեցել մեր պայքարում»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու են Մոսկվայում ձերբակալել աշխարհում ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ ՀՀ պաշտպանության նախարարը, սակայն, ընդգծել է, որ Լևոն Հայրապետյանը հայ և ղարաբաղցի ժողովրդի արժանի զավակներից է։

–Նա մեծ ներդրում է ունեցել մեր պայքարում, այդ թվում և՝ Արցախի զարգացման գործում հետպատերազմյան ժամանակաշրջանում,-ասել է Ս. Օհանյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտների օրինականացման հոդվածներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը