Լրահոս

17.07.2014 16:03


Մարդասիրական հրադադարի մեկնարկից հետո Գազայի հատվածից երեք հրթիռ է բաց թողնվել Իսրայելի հարավ

Մարդասիրական հրադադարի մեկնարկից հետո Գազայի հատվածից երեք հրթիռ է բաց թողնվել Իսրայելի հարավ

Մարդասիրական հրադադարի մեկնարկից երկու ժամ անց Գազայի հատվածից բաց թողնված հրթիռներ են պայթել Իսրայելի հարավային Էշկոլի շրջխորհրդում։ Իսրայելական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ զոհեր չկան։

Հիշեցնենք՝ առավոտյան Գազայի հատվածում մեկնարկել է հինգժամյա մարդասիրական հրադադարը։ Իսրայելը պարտավորվել է դադարեցնել կրակը 11։00-16։00–ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի ՄԱԿ–ը կարողանա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Մարդասիրական հրադադարը միակողմանի քայլ է Իսրայելի կողմից, որը նա իրականացնում է ՄԱԿ–ի՝ Մերձավոր Արևելքի հատուկ համակարգող Ռոբերս Սերրիի խնդրանքով։

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը նշել է՝ եթե այդ ընթացքում «ՀԱՄԱՍ»–ն Իսրայելը հռթիռակոծման ենթարկի, զինվորականներն ուժային պատասխան կտան։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը