Լրահոս

18.07.2014 12:16


Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
«Փաստինֆո»-ի փոխամցմամբ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով, վարչապետին պետք է ներկայացնի քննչական կոմիտեի և վերջինիս դեպարտամենտի կառուցվածքները, անվանացանկերը և հաստիքացուցակները:
Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ՀՀ Նախագահին, նշանակման նպատակով, Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները, մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:
Մինչև քննչական կոմիտեի ծառայող նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները կշարունակեն նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:
Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից քննիչները կշարունակեն իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում նման լիազորություն իրենց վերապահված է։ Հակառակ դեպքում՝ քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները կհանձնեն ըստ քննչական ենթակայության:
Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

Այս խորագրի վերջին նյութերը