Լրահոս

18.07.2014 19:28


Հերոինի աղմկահարույց գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հերոինի աղմկահարույց գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Օսման Ուղուրլուն 2013թ. սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև՝ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:

Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ՝ իբրև թե այդ տախտակը Իրան տեղափոխելու պատրվակով՝ 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:

Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության, Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը