Լրահոս

18.07.2014 13:14


Հայտնաբերվել է կործանված «Boeing 777»–ի երկրորդ «սև արկղը»

Հայտնաբերվել է կործանված «Boeing 777»–ի  երկրորդ  «սև արկղը»

Ուկրաինացի փրկարարները կործանման վայրում հայտնաբերել են «Boeing 777»–ի «սև արկղերը»։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։ Ավելի վաղ աշխարհազորայինների ներկայացուցիչները հայտնաբերել էին առաջին ինքնագրիչը։ ԴԺՀ ղեկավարությունը խոստացել էր փոխանցել կործանված ինքնաթիռի ինքնագրիչները Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ռուսաստանցի մասնագետներին։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի է դարձել Ուկրաինայի տարածքում «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Boeing 777»–ի կործանման մասին, որն Ամստերդամից թռչում էր Կուալա–Լումպուր։ Ինքնաթիռում 298 մարդ էր գտնվում, որոնցից երեքը երեխաներ էին, 15-ն՝ անձնակազմի անդամներ։

Տեղեկացնում է lenta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը