Լրահոս

19.07.2014 14:05


Զոհերի թիվը Պաղեստինում իսրայելական ռազմական գործողությունից հետո հասել է 300–ի

Զոհերի թիվը Պաղեստինում իսրայելական ռազմական գործողությունից հետո հասել է 300–ի

Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ–Քիդրան այսօր հայտարարել է, որ նախորդ գիշեր ռազմական գործողությունները Գազայի հատվածում 9 մարդու կյանք են խլել, իսկ զոհերի ընդհանուր թիվը Իսրայելի ցամաքային գործողությանն անցնելուց հետո հասել է 300–ի։ Այս մասին փոխանցում է «Associated Press»–ը։

Իսրայելացի զինվորականները պնդում են, որ ցամաքում գործողության երկրորդ օրը Գազայի տարածքում երեք հրեա զինվոր է վնասվել։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը