Լրահոս

19.07.2014 23:20


Կորել է քաղաքացի. որոնողական աշխատանքները շարունակվում են

Կորել է քաղաքացի. որոնողական աշխատանքները շարունակվում են

Հուլիսի 19-ին, ժամը 07.39-ին քաղաքացի Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09.52-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:50-ին «Խնձորուտ» թաղամասի մոտակա անտառային տարածք է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Ժամը 20.40-ին մթության պատճառով որոնողական աշխատանքներն դադարեցվել են:

***

Հուլիսի 18-ին, ժամը 19.38-ին քաղաքացի Հ.-ից ահազանգ է ստացվել, որ վերջինս թունավորվել է, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի մոտ՝ անտառի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հավանական կանչի վայրում սկսել են որոնողական աշխատանքները. ժամը 22.10-ին աշխատանքները դադարեցվել են:

Ժամը 22.40-ին դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Ժամը 01.28-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը