Լրահոս

21.07.2014 11:54


Հաղթանակ թաղամասի աղբանոցում այրվել են տնակներ, աղբ և տեխնիկա

Հաղթանակ թաղամասի աղբանոցում այրվել են տնակներ, աղբ և տեխնիկա

Հուլիսի 20-ին՝ ժամը 20.48-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում այրվում են տնակներ, աղբ և տեխնիկա:
Հայտարարվել է հրդեհի «թիվ 2» բարդության աստիճան:
Դեպքի վայր են մեկնել 8 մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 4 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.58-ին, մարվել՝ 05.17-ին: Այրվել են (1 հա տարածքում) շինարարական և կենցաղային աղբ, երկու վագոն-տնակ (60 քմ), քարե կիսաքանդ շինության փայտյա կառուցատարրերը (40 քմ) և չշահագործվող տրակտոր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 4 ջրատար:

Այս խորագրի վերջին նյութերը