Լրահոս

21.07.2014 16:59


Կյանքի նշաններ գտնելու համար Կարմիր մոլորակը «կնետահարեն»

Կյանքի նշաններ գտնելու համար Կարմիր մոլորակը «կնետահարեն»

Ի տարբերություն Երկիր մոլորակի՝ այսօր գոյություն ունեցող Մարսը կյանքի համար օպտիմալ վայր չէ։ Մթնոլորտային բարակ շերտը մոլորակի մակերևույթը չի պաշտպանում ճառագայթահարումից և ջերմաստիճանի կտրուկ անկումներից։

Այդ իսկ պատճառով գիտնականները ենթադրում են, որ անգամ եթե Մարսում կյանք կա, ապա այն, ամենայն հավանականությամբ, գտնվում է նրա մակերևույթի տակ։

Սովորական տեխնիկան, օրինակ՝ հորատման ռոբոտացված սարքերը, ի վիճակի չէ բավականաչափ խոր փոս փորել։ Մարսի հողաշերտերին հասնելու համար մասնագետներն առաջարկել են կիրառել նոր, ամբիցիոզ «ExoLance» նախագիծը՝ Մարսը «նետահարել» հսկայական զոնդերով։

Կարմիր մոլորակի մեջ խորը մտնելով՝ այդ սարքերը հողաշերտի քիմիական թեստավորում կանցկացնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը