Լրահոս

21.07.2014 23:23


Քամին ծառեր է շրջել

Քամին ծառեր է շրջել
Հուլիսի 21-ին, ժամը 21.24-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արարտանի մազրի Ոսկետափ-Փոքր Վեդի ավտոճանապարհին քամուց ծառը շրջվել և խոչնդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը շրջվել է Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում:

Հրշեջ փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհից:

***

Հուլիսի 21-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 7/5 շենքի 9-րդ հարկի բնակարանի արտաքին երեսպատման սալիկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած սալիկը (մոտ 0,6 խմ):


***

Հուլիսի 21-ին, ժամը 17.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում ծառը շրջվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը կարգավորված է:

***

Հուլիսի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը